Երկնային երեխաներ (1997)
Bacheha-Ye aseman
փետրվարի 14, 2015
Դպրոցից տուն դառնալու ճանապարհին աղքատ ընտանիքի զավակ Ալին կորցնում է փոքր քրոջ՝ հենց նոր վերանորոգված կոշիկը։ Այնուհետև տղան բազմաթիվ արկածների մեջ է հայտնվում կոշիկը գտնելու համար: Անհաջողության մատնվելով՝ նա որոշում է նոր կոշիկ «հաղթել» քրոջ համար:...
Երրորդ անձը (2013)
Third Person
հունիսի 5, 2016
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում երեք խոշոր քաղաքներում և պատմում են մարդկային բարդ հարաբերությունների մասին:...
բեռնվում է...
Ես՝ ռոբոտս (2004)
I, Robot
մայիսի 3, 2015
Ֆիլմի գործողությունները կատարվում են հեռավոր ապագայում: Մարդիկ իրենց համար ստեղծել են տարբեր ռոբոտներ: Գլխավոր հերոսը ոստիկան է, ով ոչ մի կերպ չի համակերպվում ռոբոտների գոյության հետ: Ոստիկանը ռոբոտների քանակի օրեցօր ավելանալու մեջ մարդկության համար վտանգ է տեսնում: Եվ ահա կատարվել է սպանություն, որի մեջ կասկածում են նաև ռոբոտներին…Կարծես թե խախտվել է նրանց մեջ ներբեռնված մարդուն վնաս չպատճառելու ծրագիրը:...
Հորտենզիա Լաբորին ճանաչված խոհարար է: Մի օր նա հրավեր է ստանում հանրապետության նախագահից, որը լսելով Հորտենզիայի բացառիկ տաղանդի մասին, առաջարկում է իրեն աշխատել պալատում որպես անձնական խոհարար: Իսկական ֆրանսիական խոհանոցի վարպետը շատ շուտով իր յուրօրինակ ուտեստներով կարողանում է գրավել նախագահի սիրտը: Սակայն նախագահական պալատում աշխատելը այդքան էլ հեշտ չէ......
Ինգուրի գետը բնական սահման է Վրաստանի և Աբխազիայի միջև: Գարնանային հոսանքներից մեկը գետում ստեղծում է կղզյակ, որն ասես եգիպտացորեն աճեցնելու համար լինի: Համենայն դեպս, այդպես է կարծում ծեր գյուղացին, որի արևահար դեմքը հիշեցնում է տասնյակ տարիներ նրա ոտնատակ տված հողը:...
Եղիայի գիրքը (2009)
The Book of Eli
սեպտեմբերի 3, 2016
Համաշխարհային աղետից հետո Ամերիկան վերածվել է անապատի: Ավազակախմբերը միմյանց դեմ պայքարում են հացի և ջրի համար, նրանց մեջ թափառում է նաև իմաստուն Եղիան: Մի անգամ նա հայտնվում է խավարի վայրում, որտեղ ժամանակին ծաղկում էր Կալիֆորնիան: Իսկ հիմա այն վերածվել է դժոխքի, որը ղեկավարում է բռնակալ Քարնեգին:...
Եղբայրները (2009)
Brothers
հոկտեմբերի 21, 2016
Երկու եղբայր… Նրանք այնքան տարբեր են իրարից: Ավագ եղբայրը՝ Սեմը, խիզախ սպա է, սիրող ամուսին և հայր: Իսկ կրտսերը՝ Թոմմին, կյանքն անընդհատ վտանգի է ենթարկում: Որպես կամավոր Աֆղանստան գնալիս Սեմը խնդրում է Թոմմիին հոգ տանել երեխաների և կնոջ՝ Գրեյսի մասին: Ժամանակն անցնում է, իսկ Սեմից լուր չկա: Այնուհետև լուր է հասնում, որ Սեմին սպանել են: Թոմմիին ամեն կերպ մխիթարում է Գրեյսին, և նրանց միջև զգացմունք է արթնանում: Բայց օրերից մի օր Սեմը վերադառնում է…...
Երաժշտական զարդատուփ (1989)
Music Box
փետրվարի 17, 2015
Հունգարացի էմիգրանտ Մայքլ Լազլոն ձերբակալված է։ Նրան մեղադրում են Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստներին աջակցելու մեջ։ Մայքլին սպառնում են արտաքսել։ Դատապաշտպան Էնն Տելբոտը վստահ է, որ Մայքլը դարձել է հունգարական կոմունիստական մեքենայի զոհը։ Դուստրը չէր հավատում, որ հայրը մեղավոր է, այնքան ժամանակ, քանի դեռ չէր հավաքել բոլոր ապացույցները։ Ով է հիմա Լազլոն՝ զո՞հ, թե դահի՞ճ։...
բեռնվում է...
Երկնային նավապետը և ապագայի աշխարհը (2004)
Sky Captain and the World of Tomorrow
հունիսի 14, 2011
Դեպքերը զարգանում են 1939 թվականին, Նյու Յորքում: Երիտասարդ լրագրողուհին տեղեկանում է, որ համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները չպարզված պայմաններում անհետանում են: Միավորվելով արկածների սիրահար հմուտ օդաչուի հետ` նա փորձում է խառնել խելագարի ծրագրերը, որը ձգտում է տիրել աշխարհին…...
Երկու օր, մեկ գիշեր (2014)
Deux jours, une nuit
օգոստոսի 24, 2016
Սանդրան ազատ է միայն շաբաթ-կիրակի օրերին՝ այցելելու գործընկերներին և ամուսնու օգնությամբ նրանց համոզելու զոհաբերել իրենց բոնուսները, որպեսզի աշխատանքը չկորցնի:...
1 2