Ուրվականը (2009)
The Ghost Writer
մարտի 18, 2016
Ֆիլմի սյուժեն պատմում է այսպես կոչված «գրչի ուրվականների» մասին: Այսինքն` անդեմ գրողների, որոնց վարձում են մշակույթի, քաղաքական գործիչները կամ այլ հանրային դեմքերը, ում կյանքը կարող է հետաքրքրել հասարակությանը: «Ուրվականները» այդ մարդկանց փոխարեն կազմում են նրանց հուշագրերը, կատարում ողջ սև գործը` հավաքելով տեղեկություններ «հեղինակի» մասին և դրանք մատուցելով հեշտ կարդացվող ձևաչափով: Ֆիլմի գլխավոր հերոսը հենց այդպիսի «գրական ստրուկ» է, որի աշխատանքը կայանում է նրանում, որ նա պետք է խմբագրի մի քաղաքական գործչի հուշագրերը, որոնք կազմել է իր նախորդը` մեկ այլ «ուրվական»: Այնուհետև նա պետք է խոշոր գումար ստանա դրա դիմաց:...
Ուիմբլդոն (2004)
Wimbledon
Որակ HD
Պիտերը տիպիկ անհաջողակ է, նրա անձնական կյանքը ինչպես նաև պրոֆեսիոնալ կյանքը չի ստացվում: Ինչ-որ կերպ այս անհաջողակը, ում անունը գտնվում է վարկանիշային աղյուսակի ամենա վերջին տողում հաջողվում է հայտնվել Ուիմբլդոնյան մրցաշարին:...
բեռնվում է...
Գլխավոր հերոսը հայտնի մարզիկ է, ով երիտասարդ տարիքում սպորտը թողել է հանուն արվեստի, սակայն ճակատագիրը նրա համար բոլորովին այլ բան է նախատեսել։ Նա, պաշտպանելով ընկերուհուն, հայտնվում է բանտում։ Բանտային ծանր կյանքն ու «օրենքները» ոչ թե ընկճում, այլ առավել ուժեղ են դարձնում նրան։ Ազատվելով բանտից, սակայն, նա կրկին դաժան ընտրության առջև է կանգնում. այս անգամ նրա ազատության գինը ընկերոջ կյանքն էր... Անկախ իր կամքից քրեական միջավայրում հայտնված մարդը խաղում է վայրի կանոններով և փորձում չդավաճանել մարդկային սկզբունքները, որոնց ինքը հավատարիմ է եղել։...
Ոգիների գերյալները (2001)
Sen to Chihiro no kamikakushi
Որակ HD
Տասնամյա Չիհիրո Օգինոն և իր ծնողները ճանապարհորդում են դեպի իրենց նոր տունը, երբ նրա հայրը պատահմամբ սխալ ճանապարհով է գնում։ Չգիտակցելով նրանք ներս են մտնում ուրվականների աշխարհ, և Չիհիրոյի հայրը համառորեն պահանջում է ուսումնասիրել տարածքը։ Մինչ Չիհիրոյի ծնողները խոզերի պես սնվում են մոտակա ռեստորանում, Չիհիրոն հայտնաբերում է ուրվականների աշխարհի լողարանը և Հակու անունով մի տղայի։ Հակուն զգուշացնում է Չիհիրոյին, որ նա պետք է հետ վերադառնա և անցնի գետը մինչ մայրամուտ, սակայն Չիհիրոն չի հասցնում։ Նա վերադառնում է իր ծնողների մոտ և տեսնում է,որ նրանք վերածվել են խոզերի, իսկ գետը անանցանելի է դարձել։ Այսպես նա մնում է ուրվականների աշխարհում։...