Վերադարձ Բրայդսhեդ (2008)
Brideshead Revisited
հոկտեմբերի 30, 2016
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Անգլիայում գտնվող և մարտական գործողություններին չմասնակցող՝ կապիտան Չարլզ Ռայդերը վերադասներից հրաման է ստանում, իր ենթակայության տակ գտնվող զինվորներին տեղափոխել այլ վայր: Նոր տեղակայման վայր հասնելուն պես՝ կապիտանը պարզում է, որ հայտնվել է Բրայդսհեդում՝ արիստոկրատ Ֆլայթ ընտանիքի բնակատեղիում: Նա վերհիշում է Սեբաստիան և Ջուլիա Ֆլայթերի հետ ապրած իր երիտասարդությունը:...
Վերջին Վեգասը (2013)
Last Vegas
նոյեմբերի 14, 2013
Բիլլին, Փեդին, Արչին եւ Սեմը ընկերներ են ավելի քան կես դար: Եւ երբ երդվյալ ամուրի Բիլլին վերջապես ամուսնության առաջարկություն է անում իր երիտասարդ ընկերուհուն, հրաշալի քառյակը մեկնում է Լաս Վեգաս՝ ապրած կյանքի բեռը թափ տալու եւ ուրախ ժամանակ անցկացնելու վերջին անգամվա նման…...
բեռնվում է...
Վերջին սամուրայը (2003)
The Last Samurai
Որակ HD
Ամերիկացի ռազմական խորհրդատուին վարձել էին ոչնչացնելու սամուրայներին: Սակայն նրանց դեմ ահեղ մարտում ամերիկացին գերի ընկավ: Ու, տեսնելով վերջիններիս մշակույթը, ծանոթանալով նրա օրենքներին, ռազմական խորհրդատուն ակամայից դարձավ նրանց պաշտպանը:...
Վհուկների ժամանակը (2011)
Season of the Witch
նոյեմբերի 23, 2016
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 16-րդ դարաշրջանում։ Մահվան եզրին գտնվող Մարիբորը մեղադրում էր Դամբրուազին դասալքության մեջ, թեպետ խոստանում էր ներել միայն այն դեպքում, երբ նա կկատարեր իր հանձնարարած առաքելությունը, որը պահանջում էր իր մոտ բերել մի երիտասարդ գյուղացի կնոջ, ով ըստ հոգևորականների կախարդ էր և Եվրոպայի եկեղեցիներում տարածել էր ժանտախտ հիվանդությունը։...
Ժամանակակից Մանհեթեն. գլամուրի ու շքեղության աշխարհ։ Կայլն այդ աշխարհի թագավորն է, նա հարուստ է և գեղեցիկ։ Սակայն երբ նրան շրջապատող աշխարհը փոխվի, Կայլը կունենա միայն մեկ հնարավորություն հետ դառնալու......
Վերջին արձակուրդ (2006)
Last Holiday
ապրիլի 25, 2016
Բերթը վաճառողուհի է խոհանոցային պարագաների փոքրիկ խանութում: Դանակների եւ կաթսաների հետ նա վարվում է՝ ինչպես իսկական խոհարարը: Մի օր նա պատահաբար իմանում է, որ իր օրերը հաշված են: Բերթը որոշում է իրականացնել վաղեմի երազանքը՝ ուղեւորվել եվրոպական շքեղ հանգստավայր: Այստեղ սխալմամբ նրան ընդունում են իբրեւ հարուստ ու էքսցենտրիկ կնոջ: Հասկանալով, որ կորցնելու ոչինչ չունի, հերոսունին որոշում է իրեն դրսեւորել անկաշկանդ ու հանդուգն:...
Վարձու մարդասպանները (2010)
Killers
սեպտեմբերի 3, 2013
Սփենսերը պրոֆեսիոնալ մարդասպան է, ով կատարում է բարդ, հատկանշական առաջադրանքներ։ Մի անգամ, նա Նիցցայում հանդիպում է Ջենին, ում համար էլ թողնում է իր վարձու մարդասպանի գործը, և պատրաստվում է ամուսնանալ։ Բայց ոչ բոլորն են գոհ նրա հրաժարականից, և նրա գլխի համար սահմանվում է 20 միլիոն դոլլար։ Հիմա Սփենսերը պետք է ճշտի, թե ով է իր ընկերներից, հարազատներից կամ բարեկամներից ցանկանում իրեն ոչնչացնել։ Իսկ այդ ժամանակ Ջենը պարզում է իրենց ամուսնության մանրամասնությունները և Սփենսերի անցյալը։...
Բժիշկ Սիմոնյանը իր կարիերայի ամենակարեվոր օրը հայտնվում է անհավանական իրավիճակների կենտրոնում: Խնդիրները ամեն րոպե ավելի անլուծելի են դառնում եվ բժ. Սիմոնյանը ստիպված է լինում խելահեղ լուծումներ գտնել, բայց ամեն վայրկյան ընկնում է ավելի բարդ իրադրության մեջ: Հանդիսատեսին սպասվում է զավեշտալի իրավիճակներ, յուրատեսակ կերպարներ, լարված սյուժե, անհավանական լուծումներ և անկրկնելի դերասանական խաղ:...
բեռնվում է...
Վրիժառուի օրագիրը (2016)
Vigilante Diaries
հունվարի 21, 2017
«Վրիժառուի օրագիրը» կինոնկարը պայթյունավտանգ արկածային մարտաֆիլմ է`90-ականների կինոհերոսների և միջազգային լրտեսության մասին: Գործողությունները ծավալվում են հանցագործ պայքարողներ դարձած «սև գործակալների» միջև, որոնց առաջնորդը խորամիտ հակահերոսն է` հայտնի որպես «Վրիժառու»: Այս փրկության և վրեժխնդրության խճճված պատմությունը մեզ տանում է Լոս Անջելեսից մինչ հեռավոր Իրաք, Հայաստան, Ռուսաստան ևՄիացյալ Թագավորություն`ներկայացնելով շատ գունեղ, վտանգավոր և զվարճալի կերպարների: Բեվերլի Հիլզի կինոարտադրող Մայք Հանովերը, Ասիացի ճակատագրական գեղեցկուհիների եռյակըևանողոք հայ մաֆիոզները, ինչպես նաև խիստ գաղտնի երկու գործակալներ իրենց դաժանությամբ աշխարհը լցնում են քաոսով:...
Վանիլային երկինք (2001)
Vanilla Sky
հոկտեմբերի 16, 2015
Դեյվիդն ուներ ամեն ինչ՝ գումար, սեփական հրատարակչություն, թանկարժեք մեքենա, տուն Նյու-Յորքի պատկառելի թաղամասներից մեկում, և նույնիսկ թշնամիներ: Եվ այսպես անհոգ նա ապրում էր մինչև ավտովթարը, որից հետո դառնում է այլանդակված դեմքով մի հաշմանդամ: Նա ստիպված է դեմքը ծածկել էսթետիկ պրոթեզով, իսկ նրա նոր կյանքը դառնում է մղձավանջ, որից հնարավոր չէ արթնանալ:...
1 2